Փախստականների կենտրոնը համարվում է Տիրոլում փախստականների հանդիպման եւ նրանց օգնության կազմակերպման կետ:
Մեր գործունեության հիմնակետը մարդկանց ծանր կացության վիճակում օգնելն է, այլ ոչ նրանց իրավական կարգավիճակը: Մենք փորձում ենք իրականացնել նրանց սոցիալական եւ իրավական պահանջները: Երբ Դուք գաք մեզ մոտ, սկզբում մենք կփորձենք պարզել Ձեր խնդիրները, անհրաեշտության դեպքում դա կարվի թարգմանչի միժոցով:Մենք տրամադրում ենք Ձեզ Ձեր կարգավիճակի մասին խորհրդատվություն, եւ անհրաժեշտության դեպքում ապահովում ենք կապ՝ համապատասխան մարմինների հետ:Ցանկացած կնոջ, իր պահանջով, կտրամադրվի կին խորհրդատու:
Փախստականների կենտրոնը տրամադրում է խորհրդատվություն եւ օգնություն հետեւյալ հարցերում.
- Հիմնական բժշկական սպասարկում
- Ապաստան հայցելու կարգն ու օգնություն այդ հարցում
- Կացության կարգավիճակի հետ կապված հարգերում
- Երկրից արտաքսման հետ կապված հարցերում
- Առողջական, ֆինանսական, սոցիալական կամ առօրյա այլ բազմազան հարցերում ( օր.՝ քիշերելու տեղ գտնել, աշխատանք փնտրել, անվճար սննդի կետ եւ այլն)
- Իրավական ներկայացուցչություն
- Ձեր բուժումը կազմակերպել բժիշկների, հոգեբանների, հոգեթերապեւտների մոտ, եթե անգամ Դուք չունեք բժշկական ապահովագրություն
- Կազմակերպել կոնտակտ այլ սոզիալական հիմնարկների հետ
- ՈՒղեկցում (օրինակ տարբեր ատյաններ)